Հասարակական

Հրշեջները մարել են Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 23-ին, ժամը 01:06-ին ահազանգ է ստացել, որ Դպրաբակ գյուղում այրվում է առանձնատուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի տներից մեկին օժանդակ շինությունում։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 03:35-ին, մարվել՝ 04:25-ին: Այրվել են օժանդակ շինությունը (մոտ 65 քմ)՝ գույքով և առանձնատան տանիքի փայտե կառուցատարրերը, վնասվել են տանիքի մետաղյա թիթեղները (մոտ 45 քմ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում