ՌԴ-ի հետ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում. վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում հանդիպումների ընթացքում առանձնակի ուշադրության է արժանացրել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերվող հարցերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության կատարած պաշտոնական այցին, շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության գործընկերներին ջերմ ընդունելության համար: Փաշինյանն այդ այցը արդյունավետ է համարում:

«Կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում` արձանագրվելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մոտեցումների նույնականացումը: Տվյալ հարցում կարող ենք արձանագրել գործնականում մեր բոլոր միջազգային գործընկերների դիրքորոշումների ընդհանրությունը: Եվ այս ֆոնին կրկին ուզում եմ վերահաստատել` Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը օր առաջ մեկնարկել արևելքը արևմուտքին կապող երկաթուղագծի և ավտոճանապարհների շինարարությունը Հայաստանի Հանրապետության տարածքով»,- ասաց վարչապետը:

Երկրի ղեկավարը հույս ունի, որ այս հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը` Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագահությամբ առաջիկայում կկարողանա գործընթացը մեկնարկելու համար անհրաժեշտ փաստաթղթեր մշակել և համաձայնեցնել:

Հայերեն English Русский

Նկատելիորեն աճել է նախադպրոցական հաստատություններում ընդգրկված երեխաների թիվը. ԿԳՄՍ նախարար

«Շիրակ»-ն արձագանքել է Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխությունների վերաբերյալ ՀՖՖ-ի առաջարկին

Պատրաստ ենք ավելի ընդլայնել Երևանի և Թբիլիսիի միջև առկա ռազմավարական գործընկերությունը. Վրաստանի ԱԳ նախարար

ՖԱՖ-ը բողոքում է. երկրպագուները չեն կարողանում ձեռք բերել ֆուտզալի հավաքականի խաղի տոմսերը

Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը մշտապես կրել է ռազմավարական բնույթ. Արարատ Միրզոյան

Համահայկական ձմեռային խաղերին կմասնակցի աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ

2023 թվականին ՀՀ-ում գրանցվել է գիտական հրապարակումների պատմականորեն ամենամեծ ծավալը միջազգային հեղինակավոր պարբերականներում

Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոնը Արամ Հակոբյանն է

Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում Հայաստանը հնարավոր է համարում անցման ընթացակարգերի պարզեցումը. Միրզոյան

ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը