Տնտեսություն

Ռուստամ Բադասյանն ընդունել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի պատվիրակության անդամներին

1 րոպեի ընթերցում

Ռուստամ Բադասյանն ընդունել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի պատվիրակության անդամներին

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել էերկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Մակսատ Մամիտկանովի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊԵԿ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ակտիվ փոխգործակցության, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսված մի շարք նախաձեռնությունների իրականացմանն ուղղված քայլերի, այդ թվում՝ գործող իրավապայմանագրային բազայի բարելավման հետ կապված հարցերի լայն շրջանակ։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ԵԱՏՄ շրջանակում գոյություն ունեցող բոլոր ուղղություններով շարունակել և զարգացնել համագործակցության առկա մակարդակը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարարը կայցելի ՀՀ սահմանային անցակետեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում