Գեղարքունիքի մարզի դպրոցականներն առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում 22 մրցանակային տեղ են նվաճել
3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի հանրակրթական հաստատությունների 19 աշակերտ առարկայական օլիմպիադայի հանրապետան փուլում նվաճել են 22 մրցանակային տեղ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, 4 աշակերտ արժանացել են 1-ին, 3 աշակերտ՝ 2-րդ, 4 աշակերտ՝ 3-րդ կարգի դիպլոմների, 11 աշակերտ՝ գովասանագրերի։
Առաջին կարգի դիպլոմի են արժանացել Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտ Արտյոմ Բաղդասարյանը՝ գերմաներենից, Սեւանի ավագ դպրոցի աշակերտ Նարեկ Սաֆարյանը՝ աշխարհագրությունից, Լճաշենի միջնակարգ դպրոցի աշակերտ Լիանա Նավասարդյանը եւ Նորատուսի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտ Եվա Օհանյանը՝ հայ եկեղեցու պատմությունից։
Երկրորդ կարգի դիպլոմի են արժանացել Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտ Սյուզի Թովմասյանը եւ Գավառի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտ Էմմա Մանուկյանը՝ հայոց լեզվից եւ Սեւանի ավագ դպրոցի աշակերտ Արաքս Մնացականյանը՝ գրականությունից։
Երրորդ կարգի դիպլոմի են արժանացել Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտ Արամ Մարտիկյանը՝ պատմությունից, Վարդենիսի ավագ դպրոցի աշակերտ Հովհաննես Ղազարյանը՝ քիմիայից, Գավառի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտ Էմմա Մանուկյանը եւ Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտ Մանուելա Ղազարյանը՝ գրականությունից։ Հայ եկեղեցու պատմությունից գովասանագրի են արժանացել Սեւանի ավագ դպրոցի աշակերտ Արաքս Մնացականյանը, Գավառի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտ Էմմա Մանուկյանը, Սեւանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտներ Մանե Սարգսյանը եւ Սոֆյա Մամիկոնյանը։
Աշխարհագրությունից գովասանագիր են շահել Մարտունու ավագ դպրոցի աշակերտներ Արամ Երիցյանը եւ Արամ Շահինյանը, Նորատուսի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտ Սոֆյա Օհանյանը։ Գերմաներենից գովասանագիր է շահել Ճամբարակի ավագ դպրոցի աշակերտ Նազելի Աբրահամյանը, կենսաբանությունից՝ Վարդենիսի ավագ դպրոցի աշակերտ Էլեն Թադեւսոյանը, մաթեմատիկայից՝ Վարդաձորի միջնակարգ դպրոցի աշակերտ Գագիկ Պետրոսյանը, Ռուսաց լեզվից՝ Մարտունու ավագ դպրոցի աշակերտ Դավիթ Երիցյանը։ Առանձնահատուկ հաղթանակներ է արձանագրել Գավառի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտ Էմմա Մանուկյանը՝ նվաճելով 2-րդ եւ 3-րդ կարգի դիպլոներ եւ գովասաանագիր 3 տարբեր առարկաներից։
Անգլերեն, ֆրանսերեն, աստղագիտություն, ֆիզիկա եւ ինֆորմատիկա առարկաներից Գեղարքունիքի մարզից հաղթողներ չեն եղել։
Խոսրով Խլղաթյան