Մարզային

Սեւանա լճի մակարդակն ապրիլին բարձրացել է 2 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

Սեւանա լճի մակարդակն ապրիլին բարձրացել է 2 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2022 թվականի ապրիլ ամսի առաջին 18 օրերի ընթացքում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 2 սանտիմետրով՝ 1900 մետր 46 սանտիմետր նիշից հասնելով 1900 մետր 48 սանտիմետր նիշին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից՝ 2022 թվականի ապրիլի 18-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 48 սանտիմետր բարձրության վրա, որը, սակայն, 22 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։ Այս տարվա հունվարից մինչեւ ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 41 միլիոն 547 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում։

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում