Մարզային

Գեղարքունիքի մարզից գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրից օգտվելու հայտ է ներկայացրել 67 շահառու

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզից գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրից օգտվելու հայտ է ներկայացրել 67 շահառու

ԳԱՎԱՌ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի համայնքներում 2022 թվականին ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերից օգտվելու ցանկություն են հայտնել 67 շահառու։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, պետական աջակցության գյուղատնտեսական ծրագրերից օգտվելու ցանկություն ունեցող շահառուներից 27-ը Սեւան համայնքից են, 14-ը՝ Մարտունի, 11-ը՝ Շողակաթ, 6-ը՝ Վարդենիս, 5-ը՝ Ճամբարակ, 4-ը՝ Գավառ խոշորացված համայնքներից ։ Նրանք դիմել են գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման եւ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների, փոքր եւ միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության, «Փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքերի կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցություն», 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման եւ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի, ագրոպարենային սարքավորումների լիզինգի, 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման, 2019-2023 թվականների ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման աջակցության ներդրումային ծրագրերից օգտվելու նպատակով։ «Մեր վարչության մասնագետները համապատասխան իրազեկում եւ խորհրդատվություն են անցկացրել մարզի բոլոր խոշորացված համայնքներում, պարզաբանել բնակիչների կողմից բարձրացված բոլոր հարցերը, ինչի արդյհունքում էլ արդեն ունենք 67 շահառու, ովքեր ցանկացել են օգտվել պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ներդրումային ծրագրերից։ Կարծում եմ, որ առաջիկայում մենք ոչ միայն կունենանք հստակ արդյունքներ, այլ նաեւ շահառուների իրական թվի ավելացում»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում