Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի չորրորդ հանրային քննարկումը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Սեւանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային չորրորդ եւ ավարտական քննարկումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, «Սեւանի ջրավազանային կառավարման պլանի» նախագիծը մշակվել է ԵՄ «Ջրային նախաձեռնություններ Պլյուս» ծրագրի շրջանակներում:

Հանրային քննարկումը կազմակերպվել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ինչպես նաեւ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով:

Հանրային քննարկմանը մասնակցում էին շահագրգիռ կառույցների, շահառու եւ ազդակիր համայնքների, մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության ներկայացուցիչներ, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներ։

Հանդիպման ընթացքում ծավալվեց առարկայական քննարկում, որի ընթացքում փորձագետները պատասխանեցին ներկաների կողմից բարձրացված հարցերին եւ տվեցին անհրաժեշտ պարզաբանումներ։ «Մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունները ներառվել են իրականացվող ծրագրում։ Այսպիսով, Գեղարքունիքի մարզպետարանում 4 փուլով կազմակերպված հանրային քննարկումների արդյունքում վերջնական տեսքի բերվեց «Սեւանի ջրավազանային կառավարման պլան» հիմնադրութային փաստաթղթը, որը ենթադրում է Սևանա լճի ջրի որակի, քանակի ապահովում, կենսաբազմազանության պահպանություն եւ վերարտադրություն, ջրահավաք ավազանի այլ հիմնախնդիրների կարգավորում»,-ներկայացրին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետները։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ