Տարածաշրջանային

Վրաստանում հինգ մարդ է ձերբակալվել Մերձավոր Արևելքում ահաբեկիչներին միանալու ծրագրերի համար

1 րոպեի ընթերցում

Վրաստանում հինգ մարդ է ձերբակալվել Մերձավոր Արևելքում ահաբեկիչներին միանալու ծրագրերի համար

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները 2021 թվականին ձերբակալել են հինգ մարդու, որոնք ծրագրել են տեղափոխվել Մերձավոր Արևելք և միանալ ահաբեկիչներին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է գերատեսչության 2021 թվականի աշխատանքի վերաբերյալ զեկույցում, որը հրապարակվել է ապրիլի 18-ին։

Պետանվտանգության ծառայությունը նաև հայտնում է, որ ներկայումս Սիրիայում Վրաստանի 15 քաղաքացի կա և նրանց ընտանիքների անդամները, որոնք կռվում են ահաբեկիչների կողմից։ 2021-ին հանրապետությունում ահաբեկչության ֆինանսավորման ոչ մի դեպք չի գրանցվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում