Հասարակական

Հրշեջները մարել են Կոմիտասի պողոտայի «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Կոմիտասի պողոտայի «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կոմիտասի պողոտայի «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 18։03-ին, մարվել՝ 18։16-ին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ-ից հայտնել էին, որ ապրիլի 18-ին, ժամը 17։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 56 հասցեում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում։

Նշվել է, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խմբերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում