Մշակույթ

Պուշկինի առաջին գիրքը աճուրդի կհանվի 6 մլն ռուբլի մեկնարկային գնով

1 րոպեի ընթերցում

Պուշկինի առաջին գիրքը աճուրդի կհանվի 6 մլն ռուբլի մեկնարկային գնով

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս ականավոր գրող Ալեքսանդր Պուշկինի առաջին ժողովածուն ապրիլի 21-ին գրական հիմնադրամում աճուրդի կհանվի 6 միլիոն ռուբլի մեկնարկային գնով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ապրիլի 18-ին հայտնել է աճուրդի տան մամուլի ծառայությունը։

Գրքում ներառված են «Ռուսլան և Լյուդմիլա», «Կովկասի գերին», «Պոլտավա» ստեղծագործությունները:

«Ռուսլան և Լյուդմիլա» պոեմը (1820) ներկայացված է 142 էջով, այն ուղեկցվում է ձեռագիր թերթիկով՝ «Վերջաբան», որը Պուշկինը գրել է Կովկաս աքսորի ժամանակ։ «Կովկասի գերին» (1822) պատմվածքը շարադրված է 53 էջով, այն նվիրված է բանաստեղծի ընկեր Նիկոլայ Ռաևսկուն։ «Պոլտավա» պոեմը գրվել է 1828 թվականին, տպագրվել 1829 թվականի մարտին՝ 1,2 հազար օրինակ տպաքանակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում