Հասարակական

Հրշեջները մարել են Հրազդանում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Հրազդանում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ապրիլի 14-ին, ժամը 16:35-ին ահազանգ է ստացել,որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Պուրակային փողոցում այրվում է անասնագոմ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար առայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պուրակային փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:12-ին, մարվել՝ 18։20-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում