Ալբանիայի վարչապետը պաշտոնական այցով Ադրբեջանում է
1 րոպեի ընթերցում
![Ալբանիայի վարչապետը պաշտոնական այցով Ադրբեջանում է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/04/1080622.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 14-ին պաշտոնական այցով Ադրբեջանում է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Վարչապետ Էդի Ռամային օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը և այլ պաշտոնյաներ։
Ալբանիայի վարչապետը հանդիպումներ կունենա Ադրբեջանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: