Հասարակական

Փրկարարները Վանեվան գյուղի մոտ ՃՏՊ-ի ենթարկված ավտոմեքենայից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու

1 րոպեի ընթերցում

Փրկարարները Վանեվան գյուղի մոտ ՃՏՊ-ի ենթարկված ավտոմեքենայից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 11-ին, ժամը 20։06-ին ահազանգ է ստացել, որ Վանեվան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Վանեվան գյուղի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL-131» մակնիշի ավտոբաքին:

Նշվում է, որ փրկարարները հիդրավլիկ գործիքների կիրառմամբ «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու, ով հոսպիտալացվել է Վարդենիս քաղաքի բժշկական կենտրոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում