ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի ֆերմերները հնարավոր են համարել արտադրության ծավալների կրճատումը հաջորդ տարի ազոտային պարարտանյութերի դեֆիցիտի պատճառով: Այդ մասին հաղորդել Է RT հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Պիեռ Վատենի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ազոտային լուծույթների եվրոպացի արտադրողները կախված են գազից, որի արժեքը ռեկորդային ցուցանիշների Է հասել Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցներից հետո»,-պարզաբանել Է քաղաքական գործիչը:
Նրա խոսքով՝ պարարտանյութերի անբավարարությունը կարող Է նպաստել ցանքերի փոփոխության, արտադրության ծավալների կրճատման եւ բույսերի որակի նվազման, ինչը լուրջ հետեւանքների կհանգեցնի ընդհանուր առմամբ գյուղատնտեսության համար: Արեւմտյան երկրները նոր պատժամիջոցների մասին են հայտարարել Ուկրաինայի ապառազմականացման եւ դենացիֆիկացման ուղղությամբ Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց հետո: Սահմանափակումները հիմնականում վերաբերել են բանկային հատվածին եւ բարձրատեխնոլոգիական արտադրանքի մատակարարումներին:
Սկսել են ավելի բարձր հնչել ռուսաստանյան Էներգառեսուրսներից կախվածությունը նվազեցնելու մասին կոչերը, իսկ բազմաթիվ ընկերություններ հայտարարել են Ռուսաստանի տարածքում գործունեությունը դադարեցնելու մասին: Կրեմլում այդ միջոցները որակել են տնտեսական պատերազմ, որի նմանը դեռ չի եղել, բայց ընդգծել են, որ պատրաստ են եղել իրադարձությունների այդպիսի զարգացմանը:
Ռուսաստանի բանկը միջոցներ Է ձեռնարկում արժութային շուկայում իրադրությունը կայունացնելու համար. ոչ բարեկամական երկրներին գազի մատակարարումների դիմաց հաշվարկները փոխարինել են ռուբլով:
«Գազպրոմբանկը» հատուկ արժութային եւ ռուբլային հաշիվներ կբացի հաշվարկների համար: Դրա հետ մեկտեղ Եվրոպան բախվել Է վառելիքի գների աճի եւ դրանով պայմանավորված պարենային ինֆլյացիայի, ինչը հարուցել Է առանձին երկրների քաղաքացիների դժգոհությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: