Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 341 նոր դեպք
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 341 նոր դեպք](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/04/1080258.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ապրիլի 9-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 341 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 651 հազար 322 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 445 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է1 մլն 631 հազար 9 մարդ:Երկրում վարակից մահացել է ևս 4 մարդ, ընդհանուր՝ 16 հազար 770 մարդ: