Բաքվի կենտրոնում գրանցված պայթյունի զոհերի թիվը հասել է երեքի
1 րոպեի ընթերցում
![Բաքվի կենտրոնում գրանցված պայթյունի զոհերի թիվը հասել է երեքի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/04/1080220.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի կենտրոնում գտնվող գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ևս մեկ տուժած մահացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ այդպիսով կատարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի:
Location գիշերային ակումբում պայթյուն էր տեղի ունեցել ապրիլի 3-ին: 2 մարդ տեղում մահացել էր, 37-ը վնասվածքներ էին ստացել: Պայթյունի հետևանքով վնասվել էր 14 ավտոմեքենա, մեկ բնակարան և երկու ոչ բնակելի շինություն:
Նախնական տվյալով՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել: Հետաքննությունը շարունակվում է: