Հասարակական

Կփոփոխվեն COVID-19 կանխարգելմանն ուղղված որոշ սահմանափակումներ. կկրճատվի ինքնամեկուսացման ժամկետը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը ապրիլի 7-ի նիստում ընդունել է որոշում, որով ակնկալվում է պահպանել ՀՀ-ում ստեղծված կորոնավիրուսային հիվանդության կայուն իրավիճակը և նվազեցնել վարակված անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ այդմ, նախատեսվում է ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների, ՀՀ տարածք մուտք գործելուց հետո, մեկուսացման ժամկետը սահմանել 10 օրացուցային օր՝ նախկին 14 օրվա փոխարեն:

Միաժամանակ սահմանվում է, որ մեկուսացման ժամանակահատվածում ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7-րդ օրը մեկուսացված անձինք իրենց նախաձեռնությամբ կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն և բացասական արդյունքի դեպքում դուրս են գալիս մեկուսացումից:

Նախատեսվում է նաև ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս ներկայացնել նաև կորոնավիրուսային հիվանդության հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 24 ժամ վաղեմության տեղեկանք:

ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմի անդամները, ինչպես նաև միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները, գնացքների մեքենավարները և նրանց ուղեկցողները ՀՀ տարածք մուտք գործելուց հետո մինչև հաջորդ մեկնումը ՊՇՌ և ՀԾ ԱԱԹ հետազոտության սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում դուրս կգան ինքնամեկուսացումից: Միաժամանակ նախատեսվում է Ուկրաինայի Հանրապետությունից ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործող ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի ՊՇՌ հետազոտություններն իրականացնել անվճար:

Հայերեն

TOON EXPO-ն Հայաստանի սահմաններից դուրս. հոբելյանական 5-րդ ցուցահանդեսը հունիսի 27-ից 29-ը կանցկացվի Մոսկվայում

Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են վերականգնվող էներգիայի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու․ Մարտուն Գրիգորյան

Շվեդիան Ուկրաինային շուրջ 1,6 միլիարդ դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի

Երևանում փոխարինվում են բացառապես ոչ կենսունակ ծառերը․ մասնագետի պարզաբանումը

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել են Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և Էլկե Բուդենբենդերին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-31/03/25

Ասիական ինդեքսներ - 31/03/25

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ստացել և ուսումնասիրել է Թեհրանի պատասխան նամակը

Գերմանիան և ամբողջ Եվրոպան հետաքրքրություն ունեն «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հարցում․ Շտայնմայեր