Կառավարությունը Սրբուհի Գևորգյանին հաստատեց մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները. ռեկտորն է Սրբուհի Գևորգյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցը հաստատվեց կառավարության ապրիլի 7-ի նիստում:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հիշեցրեց մարտի 19-ին մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում տեղի ունեցած ռեկտորի ընտրության մասին: «Ռեկտոր է ընտրվել հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը՝ 19 կողմ, 0 դեմ և 1 անվավեր ձայներով»,-ասաց Դումանյանը:

Նախարարը հիշեցրեց նաև, որ այս տարի լրանում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրամ 100 տարին: «Եվ 100-ամյա ավանդույթներ ունեցող այս կարևորագույն բուհն առաջին անգամ ռեկտոր է ընտրել կին»,-ասաց նա՝ շատ խորհրդանշական համարելով, որ ընտրության արդյունքները հաստատվում են Ապրիլի 7-ին ՝ մայրության և գեղեցկության տոնին:

Սրբուհի Գևորգյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար: «Մանկավարժական համալսարանը քաջ գիտակցում է իր պատասխանատվությունների տիրույթը՝ ժամանակակից մարտահրավերների ներքո բարձրագույն մանկավարժական կրթության ոլորտում և պատրաստակամ է շատ կոնկրետ որակական գործընթացները և շարժընթացներն ապահովելու առումով»,-ասաց նորընտիր ռեկտորը:

Վարչապետ Փաշինյանը սիմվոլիկա տեսավ, որ 100-ամյա բուհն առաջին անգամ կին ռեկտոր է ընտրել: «Կարծում եմ՝ այդ սիմվոլիկան պատահական չէ, որովհետև կրթության, հանրակրթության ոլորտում մենք լրջագույն ռեֆորմներ ենք իրականացնում: Եվ այդ ռեֆորմների համար անկյունաքարային նշանակություն ունի կադրերի պատրաստումը, կադրային բազան, որ մենք պետք է ունենանք»,-ասաց Փաշինյանը:

Ապա նա անդրադարձավ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին, որի նպատակը երկուսն են՝ ուսուցչի աշխատանքի, մասնագիտական պատրաստության նշաձողը և ուսուցչի աշխատանքի ֆինանսական գրավչությունը բարձրացնել: «Պրոցեսի արդյունքում աշխատավարձերի էական բարձրացման գործընթաց է սկսել, որը լինելու է շարունակական: Սրանով մենք ուզում ենք նախ մանկավարժական կրթության գրավչությունը բարձրացնել, մյուս կողմից էլ ուղերձ ենք տալիս, որ սա շատ կարևոր ուղղություն է մեզ համար»,-ասաց վարչապետը:

Նա հույս հայտնեց, որ Գևորգյանի ղեկավարության պայմաններում մանկավարժական համալսարանը երկու սկզբունքով կառաջնորդվի՝ ընդգծելով, որ իհարկե նաև կառավարության աջակցությամբ մանկավարժական կրթությունը պետք է գրավիչ դարձնել և ոլորտում որևէ կոմպրոմիս պետք է բացառվի: «Մենք պետք է համոզված լինենք, որ մանկավարժի դիպլոմ ունեցող անձը համապատասխանում է շատ որոշակի որակական չափանիշների: Եվ ըստ էության այդ որակավորումը պետական երաշխիք է, որ ընդհանուր համակարգի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ենք շարժվում»,-ասաց նա:

Փաշինյանը բուհական համակարգում բարեփոխումները հաջորդ կարևոր մարտահրավերը համարեց:

Հայերեն Русский

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել