Քաղաքականություն

Կոմունիկացիաների բացման հարցի շուրջ արձանագրել ենք որոշակի տարընթերցումներ. Փաշինյանը՝ Բրյուսելի հանդիպման մասին

1 րոպեի ընթերցում

Կոմունիկացիաների բացման հարցի շուրջ արձանագրել ենք որոշակի տարընթերցումներ. Փաշինյանը՝ Բրյուսելի հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպմանը տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հարցով տարընթերցումներ են արձանագրել, պայմանավորվել են շարունակել աշխատանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության նիստում՝ անդրադառնալով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը:

Ըստ Փաշինյանի՝ ի թիվս այլ հարցերի, քննարկման թեմաներից է եղել նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը:

«Դրա շուրջ արձանագրել ենք որոշակի տարընթերցումներ և պայմանավորվել ենք շարունակել աշխատանքը՝ լուծումներ գտնելու ուղղությամբ»,-ասաց վարչապետը:

Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը և Եվրոպական խորհրդի նախագահը հանդիպել են ապրիլի 6-ին Բրյուսելում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում