Հասարակական

Շվեդիայի նորաստեղծ մանկական գրադարանը համալրվել է հայ գրականությամբ

3 րոպեի ընթերցում

Շվեդիայի նորաստեղծ մանկական գրադարանը համալրվել է հայ գրականությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայում գործունեություն ծավալող բելգիացի արվեստագետ Թիերի Մորթիերը նախաձեռնել է Շվեդիայում օտարալեզու մանկական գրքերի ամենամեծ հավաքածուի ստեղծման գործընթաց: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նորաստեղծ գրադարանում իր մասնաբաժինն ունի նաև հայ գրականությունը:

Նախաձեռնությունն իրականացվում է երկրում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, «Աստրիդ Լինդգրեն» հիմնադրամի, Շվեդիայի բնիկ Սամի համայնքի և շվեդական գրադարանային համակարգի հետ գործակցությամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ Շվեդիայում օտարալեզու մանկական գրքերի ամենամեծ հավաքածուի համալրման նպատակով գրադարանին է նվիրել տասնվեց մանկական գիրք.

Հովհաննես Թումանյան, «Հեքիաթներ», «Արևիկ» հրատարակչություն, Երևան, 2018,

Հասմիկ Ափոյան, «Խաղալիքների տունը», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2019,

Նունե Սարգսյան, «Քաչալ ոզնին», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2021,

Նունե Սարգսյան, «Մրջնակերներ», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2020,

Նունե Սարգսյան, «Զմրուխտյա մկրատը», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2021,

Նունե Սարգսյան, «Կախարդական կոճակներ», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2020,

Լիլիթ Ալթունյան, «Կապույտ աղվեսը», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2016,

Լիլիթ Ալթունյան, «Երաժիշտ հրեշը», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2020,

Լևոն Նես, «Բալզակ», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2018,

Կարինե Խաչատուրյան, «Խիզախերեն», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2020,

Լիլիթ Հակոբյան, «Թելեթրիփ», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2020,

Մկրտիչ Արմեն, «Գույնզգույն թագավորություն», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2016,

Նաիրա Եդիգարյան, «Չիփչու Նիչուն և կամակորները», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2017,

Արտավազդ Եղիազարյան, «Վիշապաքարի գաղտնիքը», «Անտարես» հրատարակչություն, Երևան, 2020,

Գրիգ, «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը», «Անտարես» հրատարակչություն, Երևան, 2020,

Արիս Ռաֆֆիչ, «Եվայի երազը», «Անտարես» հրատարակչություն, Երևան, 2020:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում