Տարածաշրջանային

Վրաստանի նոր արտգործնախարարը հրավիրվել է ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

Վրաստանի նոր արտգործնախարարը հրավիրվել է ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Իլյա Դարչիաշվիլին ապրիլի 6-7-ը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը։

«Վրաստանի ԱԳՆ ղեկավարը Հյուսիսատլանտյան դաշինքի հրավերով կմասնակցի ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը, որի շրջանակներում հանդիպումներ կանցկացվեն ՆԱՏՕ-ի մի խումբ գործընկեր երկրների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի արտգործնախարարների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դարչիաշվիլին Բրյուսելում կմնա մինչև ապրիլի 8-ը և կհանդիպի այլ երկրների գործընկերների, ինչպես նաև եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելի հետ, հավելել են Վրաստանի ԱԳՆ-ն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում