ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի օդաչուները վարժանքներ են անցկացրել ՄԻ-8 ՄՎՏ և Կա-52 ուղղաթիռների ներգրավմամբ
1 րոպեի ընթերցում
![ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի օդաչուները վարժանքներ են անցկացրել ՄԻ-8 ՄՎՏ և Կա-52 ուղղաթիռների ներգրավմամբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/04/1079835.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ռազմաբազայի ավիացիայի ՄԻ-8ՄՎՏ և Կա-52 («Ալիգատոր») ուղղաթիռների օդաչուները ուսումնավարժական թռիչքներ են կատարել բարձր լեռնային տեղանքի պայմաններում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:
Օդաչուները օրվա ցերեկային և գիշերային ժամերին մի շարք բարդ առաջադրանքներ են մշակել:
Ռազմաբազայի ինժեներատեխնիկական անձնակազմը մարտական մեքենաների ուսումնական թռիչքների նախապատրաստման ժամանակ ուղղաթիռների սպասարկման պարապմունքներ է անցկացրել:
Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել է ավելի քան 130 զինծառայող, գործի է դրվել շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա: