Հասարակական

Արմավիրի մարզի Արաքս գյուղի մոտակայքում մոտ 150 հա խոտածածկ տարածք և 1000 հատ հենասյուն է այրվել

1 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզի Արաքս գյուղի մոտակայքում մոտ 150 հա խոտածածկ տարածք և 1000 հատ հենասյուն է այրվել

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 4-ին, ժամը 11:14-ին ահազանգ է ստացել, որԱրաքս գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։25-ին, մարվել՝ 19։58-ին։ Այրվել են մոտ 150 հա խոտածածկ տարածք և 1000 հատ հենասյուն՝ մասամբ։

Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է եղել համայնքապետարանի երկու միավոր տեխնիկա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում