Հասարակական

Ստեփանավանում անասնագոմ և 500 հակ անասնակեր է այրվել

1 րոպեի ընթերցում

Ստեփանավանում անասնագոմ և 500 հակ անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 4-ին, ժամը 13։37-ին ահազանգ է ստացել, որ Ստեփանավան քաղաքիՊրոմեթեյ թաղամասի սկզբնամասում այրվում է անասնակեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Պրոմեթեյ թաղամասում այրվում է անասնագոմ (24 քմ) և պահեստավորած անասանկեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը14։12-ին, մարվել՝ 18։29-ին:Այրվել են անասնագոմի փայտե կառուցատարրերից մոտ 18 քմ հատվածև 500 հակ պահեստավորած անասնակեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում