ՀՀ վարչապետը ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն անդրադարձել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Կառավարությունից, վարչապետը կարևորել է պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-բրիտանական հարաբերությունների հետագա զարգացմանը, այդ թվում՝ միջխորհրդարանական ասպարեզում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ընդլայնելու փոխգործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ուղղություններով:

Թիմ Լոութընը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական մակարդակով համագործակցությունն առաջիկայում կշարունակի ամրապնդվել և իրենք կներդնեն բոլոր ջանքերը՝ նպաստելու երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի խորացմանը: Նա կարևորել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն ու համոզմունք հայտնել, որ դրանց արդյունավետ իրականացումը կնպաստի Հայաստանի հետագա առաջընթացին:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին:

Վարչապետ Փաշինյանն իր դիտարկումներն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ապակառուցողական գործողություններին: Կառավարության ղեկավարն անդրադարձել է Արցախում ադրբեջանական գործողությունների հետևանքով առաջացող հումանիտար խնդիրներին, Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քայլերին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանային ապաշրջափակման հնարավորություններին, ինչպես նաև հայ-թուրքական երկխոսությանը:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան