Մարզային

Մարտին Գեղարքունիքի մարզի ծնունդների մեջ գերակշռել են աղջիկ երեխաները

1 րոպեի ընթերցում

Մարտին Գեղարքունիքի մարզի ծնունդների մեջ գերակշռել են աղջիկ երեխաները

ԳԱՎԱՌ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2022 թվականի մարտ ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ են եկել 109 երեխա, որոնցից 46-ը տղա են, 63-ը՝ աղջիկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 109 ծնունդներից 14-ը ծնվել են Գավառի ԲԿ-ում, 19-ը՝ Սեւանի ԲԿ-ում, 42-ը՝ Մարտունու ծննդատանը, 25-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 9-ը՝ Ճամբարակի ԱԿ-ում:

Նույն աղբյուրի համաձայն՝ 2021 թվականի մարտ ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ են եկել 156 երեխա, որտեղ դարձյալ աղջիկ երեխաների թիվը 1-ով գերակշռել է տղաների թվին։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում