Տարածաշրջանային

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 352 դեպք

1 րոպեի ընթերցում

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 352 դեպք

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ապրիլի 2-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 352 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 649 հազար 5 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1070 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 3 մարդ, ընդհանուր մահերի թիվը 16 751 է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում