Սեպտեմբերի 27-ից այս կողմ պատերազմի հավանականությունը շատ բարձր է եղել. ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ քանի դեռ պետության անվտանգության հարցը լուծված չէ, այդ հարցը լինելու է առաջնային, բայց դա չի նշանակում, որ պետությունը չպետք է գործի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավորների այն հայտարարություններին, թե ինչո՞ւ է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը հրատապ ռեժիմով քննարկվում, երբ երկրում կան ավելի առաջնային խնդիրներ, մասնավորապես` անվտանգության հետ կապված խնդիրը:

«Ասում եք ավելի կարևոր հարց չկա: Միշտ էլ ավելի կարևոր հարցեր կան, մեր պատմության առաջին օրվանից ունեցել ենք անվտանգության խնդիր: Սեպտեմբերի 27-ից այս կողմ պատերազմի հավանականությունը միշտ գրեթե նույն է եղել, այսինքն` շատ բարձր է եղել: Իսկ ի՞նչ եք արել դուք, ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններ եք ներկայացրել: Դուք հիմա ինչ-որ այլընտրանքային օրենսդրական նախաձեռնություն ունե՞ք, որը մերժել ենք և ՏԻՄ օրենք ենք բերել: Այսինքն, Աստված մի արասցե, եթե պատերազմ է սկսվում, Վանաձորում պետք է ՏԻՄ չլինի՞ կամ որևէ համայնքում տեղական ինքնակառավարման մարմին չլինի՞, բա ենթադրյալ պաշտպանությունը ինչպե՞ս ենք կազմակերպելու»,- ընդգծեց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանի խոսքով` «Հայաստան» խմբակցության օրակարգն այն է, թե ինչպես կարողանան Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետ կապված Ազգային ժողովում քաղաքական շահարկում անել:

«Ընդդիմադիր թևի գերակշիռ մասի խոսքը ինչ-որ զուգադիպությամբ համընկնում է Ադրբեջանի բանակի գործողությունների հետ: Բացառությամբ մի քանի հոգու, պատգամավորները օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեն գալիս: Կարո՞ղ է պատահել, որ Ազգային ժողովի սենյակները պետք չեն ձեզ, եթե այդպես է, կարող ենք այդ սենյակներն ավելի լավ նպատակի տրամադրել»,- ասաց Սիմոնյանը:

Հայերեն

Չինաստանը հավանություն է տալիս ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերին

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորությունից անկախանալու շուրջ համաձայնագիր են ստորագրել

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մեկնարկեց Բյուրականի աստղադիտարանի հիմնադրմանը նվիրված միջազգային գիտաժողովը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը

ՀԱՊԿ-ի հետ կապված հարցեր ունենք, որոնք պետք է պարզենք. Նարեկ Կարապետյան

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպանին

Բելառուսում ՀՀ դեսպանի խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև Բելառուսից պարզաբանում կամ ներողություն լսենք. Ռուբինյան

Հայաստանն ու Իրանը ստորագրել են «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն

Իրանը հաստատել է, որ տարածաշրջանային երկրների հետ հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով