Պաշտոնական

ՀՀ նախագահը Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Բնության զարթոնքը մարմնավորող այս գեղեցիկ տոնն ասորիների համար թող նշանավորվի շարունակական ձեռքբերումներով և նորանոր հաջողություններով։

Հայ և ասորի ժողովուրդների բարեկամության հիմքում պատմամշակութային սերտ առնչություններն են, որոնք սկիզբ են առնում դեռևս հնագույն ժամանակներից:

Դարերի ընթացքում մենք կողք կողքի ապրել, կառուցել և արարել ենք՝ մեկ բռունցք դարձած սատարելով միմյանց ճակատագրական պահերին:

Հայաստանի ասորական համայնքն այսօր էլ առավելագույնս ընդգրկված է Հայաստանի կյանքի բոլոր ոլորտներում՝ պահպանելով իր ազգային նկարագիրն ու ավանդույթները»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում