Հասարակական

Անիպեմզայում 70 մետրանոց ժայռից ընկած քաղաքացին մահացել է

1 րոպեի ընթերցում

Անիպեմզայում 70 մետրանոց ժայռից ընկած քաղաքացին մահացել է

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 31-ին, ժամը 11։42-ին տեղեկություն է ստացել, որ Անիպեմզա գյուղումքաղաքացին ընկել է ժայռից (մոտ 70 մ) և մահացել․ դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

«Ժամը 15։02-ին փրկարարները Ա․ Դ․-ի (ծնված 1998 թ․) դին դուրս են բերել ձորից (մոտ 30 մ) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային (մոտ 400 մ)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում