Քաղաքականություն

ՔՊ խմբակցության պատգամավորները եվրոպացի գործընկերներին Ադրբեջանի սադրանքների կանխման միջոցներ ձեռնարկելու կոչ են արել

1 րոպեի ընթերցում

ՔՊ խմբակցության պատգամավորները եվրոպացի գործընկերներին Ադրբեջանի սադրանքների կանխման միջոցներ ձեռնարկելու կոչ են արել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակելով Եվրոպական խորհրդարանում հանդիպումները՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը մարտի 30-ին քննարկումներ են ունեցել ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության փոխնախագահ Կոսմա Զլոտովսկիի, Եվրոպական խորհրդարանի անդամներ Ֆրանսուա-Քսավյե Բելամիիեւ Վիոլա ֆոն Կրամոն-Տոբադելի հետ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից։

«Քննարկումների առանցքում են եղել Արցախում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի կողմից շարունակ իրականացվող սադրանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հայ պատգամավորները եվրոպացի գործընկերներին կոչ են արել կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի սադրանքները կանխելու եւ Արցախում իրավիճակն ապաէսկալացնելու ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում