Միջազգային

Ռուսաստանում նվազել են պահանջարկ ունեցող ապրանքների գները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիների շրջանում պահանջարկ վայելող ապրանքների գները նվազում են ռուբլու փոխարժեքի ամրապնդումից հետո. գրասենյակային թուղթն Էժանանում Է 30 տոկոսով, կանանց հիգիենայի պարագաները՝ 15 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Wildberries մարկետփլեյսի մամուլի ծառայությունում: «Wildberries-ի վաճառողներն առանձին մանկական խառնուրդների եւ հիգիենիկ միջադիրների գները նվազեցրել են 13 տոկոսով, տակաշորերինը՝ 17 տոկոսով»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, սկսել են Էժանանալ նաեւ կենցաղային տեխնիկայի տեսակակազմի ապրանքները: Ընկերության տվյալների համաձայն, նվազել են նաեւ առանձին մոդելների նոութբուքերի գները (30 տոկոսով), մոնիթորները (40 տոկոսով): Էժանացել են նաեւ սմարթֆոնները (20 տոկոսով), այդ թվում նաեւ iPhone 13-ը: «Վաճառողները 30 տոկոսով նվազեցրել են նաեւ առանձին մոդելների հեռուստացույցների գները»,-նշում Է մարկետփլեյսը:

Wildberries-ը մարտի 29-ից գործարկել Է այն վաճառողների համար խրախուսման ծրագիր, որոնք նվազեցնում են իրենց ապրանքների գները կամ դրանք թողնում են փետրվարի մակարդակին: Այսպես, մարկետփլեյսը նրանց համար իր միջնորդավարձը նվազեցնում Է 3-5 տոկոսով՝ կախված վաճառքների տիպից:

Ուկրաինայում հատուկ գործողությունն սկսվելուց եւ ռուսական շուկայում հասանելի ապրանքների քանակի կրճատման մասին Procter&Gamble ընկերության (Pampers, Always, Tampax, Naturella, Discreet բրենդների սեփականատերն Է) հայտարարությունից հետո մարկետփլեյսներում գրանցվել Էր կանանց հիգիենայի պարագաների եւ մանկական տակաշորերի գների աճ, իսկ ռուսաստանցիները սոցցանցերում գանգատվել են խանութներում այդ ապրանքների հետ կապված դատարկ դարակներից: Բացի այդ, սոցցանցերում բողոքներ են հայտնվել խանութներում գրասենյակային թղթի գների կտրուկ աճի (+300 տոկոս) հետ կապված:

Հայերեն Русский

Վարդենիսի համայնքապետարանը խրախուսել է մանկական գեղարվեստի դպրոցի մանկավարժներին և սաներին

Ծառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ պատգամավորն առաջարկում է ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակ

Գավառ քաղաքում անցկացվել է հայ-ֆրանսիական պարի փառատոն

Հունգարիան դեմ է ՌԴ-ից էներգակիրների մատակարարումն արգելելու Եվրահանձնաժողովի ծրագրին. Օրբան

Պատգամավորն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը ներկայիս 27-ի փոխարեն դարձնել 37 տարի

Գեղհովիտ գյուղում բացվել է Հայոց բանակին նվիրված լուսանկարների ցուցահանդես

Զորակոչի ենթակա քաղաքացիներից ծառայության է անցնում միայն 30–40 տոկոսը․ Հայկ Սարգսյան

Հորդառատ անձրևներ, ջերմաստիճանի նվազում. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Լեհաստանը փակում է Կրակովում ՌԴ հյուպատոսությունը՝ մեղադրելով Մոսկվային Վարշավայում տեղի ունեցած հրդեհի մեջ

Հայաստանն ու Չինաստանն այս պահին գտնվում են հարաբերությունների էական զարգացման փուլում. Արարատ Միրզոյանն ընդունել է Լի Սինվեյին