Հասարակական

Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամուրջը վնասվել է․ բեռմատարների համար գործում է այլընտրանքային ավտոճանապարհ

1 րոպեի ընթերցում

Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամուրջը վնասվել է․ բեռմատարների համար գործում է այլընտրանքային ավտոճանապարհ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 28-ին, ժամը 15։51-ին ահազանգ է ստացել, որՄ3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամուրջը մասնակի վնասվել է. առաջացել են ճաքեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները սահմանազատել են տարածքը։ Ճանապարհը մարդատար ավտոմեքենաների համար անցանելի է, իսկ բեռնատարների համարառաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում