Պաշտոնական

ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 29ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, դեսպան Սխերմերսը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների ու երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնումը:

Մտքեր են փոխանակվել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսության, կրթության, գիտության և նոր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացման և համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում