Հասարակական

2021թ.-ի ընթացքում մեկնարկել և շարունակվում են 37 բազմաբնակարան շենքերի էներգախնայողության աշխատանքները․ հաշվետվություն

4 րոպեի ընթերցում

2021թ.-ի ընթացքում մեկնարկել և շարունակվում են 37 բազմաբնակարան շենքերի էներգախնայողության աշխատանքները․ հաշվետվություն

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021թ․-ին Կառավարության քաղաքականությունն ուղղված է եղել երկրի էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակի բարձրացմանը, սպառողներին էլեկտրաէներգիայի և գազի հուսալի ու որակյալ մատակարարման ապահովմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021թ.-ի հաշվետվությունում։

Ըստ ներկայացված հաշվետվության՝ շարունակվել են աշխատանքներն էներգաարդյունավետության և էներգախնայողության միջոցառումների ներդրման, ինչպես նաև երկրի վերականգնվող էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործման ուղղությամբ: 2021թ․-ի ընթացքում ամբողջությամբ ավարտվել են 22 բազմաբնակարան և 2 հանրային շենքերի էներգախնայողության աշխատանքները, այդ թվում՝ տանիքի վերանորոգում, լուսամուտների փոխարինում, աստիճանավանդակների վերանորոգում, արտաքին պատերի ջերմամեկուսացում։ 2021թ․-ի ընթացքում մեկնարկել և շարունակվում են 37 բազմաբնակարան շենքերի էներգախնայողության աշխատանքները։

«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Երևանի շուրջ 70 բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրվել են արևային ֆոտովոլտային համակարգեր, որոնք նպաստելու են տվյալ շենքերի ներշենքային և բակային տարածքների արդիականացված լուսավորության ապահովմանը և վերելակների հոսանքի ծախսի ավելի քան 50%-ով նվազմանը: 2021թ․-ին Երևանի 19 մանկապարտեզներում մեկնարկել և այժմ շարունակվում են արևային պանելների տեղադրման և ամբողջական ջերմամեկուսացման, ինչպես նաև ժամանակակից օդափոխման համակարգերի տեղադրման և ջեռուցման համակարգերի փոխարինման աշխատանքները:

2021թ․-ի ընթացքում Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում արդիականացվել է ռեակտորի ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգը, վերանորոգվել է միջուկային վառելիքի պահման ավազանը, իրականացվել են նաև նորոգման այլ աշխատանքներ, որոնց շնորհիվ 1995թ․-ից ի վեր առաջին անգամ թույլատրվել է 92% ջերմային հզորության փոխարեն 98% ջերմային հզորություն, և կայանի ժամային արտադրությունն ավելացել է մոտ 40 ՄՎտ-ով:

2021թ․-ին շահագործման է հանձնվել Արմփաուեր 250 ՄՎտ հզորությամբ գազային վառելիքով համակցված ցիկլով էլեկտրակայանը, ավարտվել են «Աշնակ» 220 կՎտ լարման ենթակայանի վերակառուցման աշխատանքները։

«Մասդար» ընկերության կողմից Հայաստանում 200 ՄՎտ հզորությամբ Այգ-1 արևային կայանի կառուցման ծրագրով 2021թ․-ին «Աբու Դաբի Ֆյուչեր Էներջի Քոմփանի» ընկերության հետ ստորագրվել է Կառավարության աջակցության համաձայնագիրը։ Կայանը շահագործման կհանձնվի 2023թ․-ին։

Ինքնավար արևային մինչև 500 կՎտ հզորություն ունեցող կայանների թիվը 2022թ․-ի հունվար ամսվա դրությամբ 2021թ․-ի հունվարի համեմատ ավելացել է 2796-ով (59,8 ՄՎտ հզորություն)՝ կազմելով 6940 (գումարային շուրջ 136.08 ՄՎտ հզորությամբ), ևս 518 ինքնավար էներգաարտադրողներ (գումարային շուրջ 11,5 ՄՎտ հզորությամբ) ստացել են տեխնիկական պայմաններ, որ 284-ով (3 ՄՎտ) ավելի է 2021թ․-ի հունվարի համեմատությամբ:

2022թ․-ի փետրվարի 1-ից էներգետիկ շուկայի գործարկման նպատակով 2021թ․-ի ընթացքում մշակվել է անհրաժեշտ իրավական բազա։ Շուկայի ազատականացման և էլեկտրոնային առևտրի կազմակերպման ծրագիրն անցել է փորձարկման բոլոր փուլերը։

Հայաստանը միջազգային էներգետիկ վարկանիշում՝ «Էներգետիկ տրիլեմայի ինդեքս 2021»-ում առաջընթաց է գրանցել 127 երկրների շարքում՝ զբաղեցնելով 53-րդ տեղը, 2020թ․-ի 54-րդ և 2019թ․-ի 60-րդ տեղերի համեմատ:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում