Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Այազ Մութալիբովի մահվան մասին
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Այազ Մութալիբովի մահվան մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/03/1079040.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի մահվան մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրատվամիջոցները հղում են անում Ադրբեջանի առաջին նախագահի ընտանիքին։
Նշվում է, որ Մութալիբովը մահացել է մարտի 27-ին։