Հասարակական

Հրազդանում տան տանիք է այրվել

1 րոպեի ընթերցում

Հրազդանում տան տանիք է այրվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 27-ին, ժամը 11:13-ին ահազանգ է ստացել, որ Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:33-ին, մարվել՝ 12:52-ին:Ամբողջությամբ այրվել են տանիքի (մոտ 70 քմ) փայտե կառուցատարրերը և տանիքում՝ կենցաղային իրեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում