ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկությունները Արցախի ՊԲ-ի դիվերսիոն գործողությունների փորձի մասին:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողությունների փորձի վերաբերյալ բացարձակ սուտ է, որը սեփական սադրանքները կոծկելու պարզունակ նպատակ է հետապնդում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում: