Մարզային

Արփա-Սեւան ջրատարով այս տարի Սեւանա լիճ է հոսել 19 միլիոն 213 հազար խորանարդ մետր ջուր

1 րոպեի ընթերցում

Արփա-Սեւան ջրատարով այս տարի Սեւանա լիճ է հոսել 19 միլիոն 213 հազար խորանարդ մետր ջուր

ԳԱՎԱՌ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2022 թվականի մարտի 24-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 43 սանտիմետր բարձրության վրա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, գրանցված նիշը շարունակում է 17 սանտիմետրով ցածր մնալ նախորդ տարվա նույն օրվա նիշից։ 2022 թվականի հունվարից մինչեւ մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է մուտք գործել 19 միլիոն 213 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերը դեռեւս գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։ 2022 թվականի մարտի 1-ից մինչեւ 24-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 4 սանտիմետրով։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում