Տարածաշրջանային

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերի տարբեր բնակավայրերում

1 րոպեի ընթերցում

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերի տարբեր բնակավայրերում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 23-ին, տեղական ժամանակով ժամըժամը 21:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:10-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 41.11⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 9 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Աշոցք, Սիզավետ և Ղազանչի գյուղերում՝ 3 բալ, Լոռու մարզի Տաշիր, Ալավերդի, Վանաձոր քաղաքներում, Պաղաղբյուր գյուղում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում