Քաղաքականություն

ՀՀ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են կազմակերպել ռազմավարական երկխոսության հերթական նիստ

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են կազմակերպել ռազմավարական երկխոսության հերթական նիստ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շարունակել է ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակի երկխոսությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղարի այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Երկկողմ հանդիպում է տեղի ունեցել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հերթական նիստը կազմակերպելու մասին»,- ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը նաև հիշեցրեց, որ 2021 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ուղերձով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում