Ծաղկաձորի մոտակայքում 17 ավտոմեքենա է բախվել, կա 3 տուժած. ՀՀ ԱԻՆ-ի նախնական տվյալներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 20-ին, ժամը 11։37-ին ահազանգ է ստացել, որԵրևա-Սևան ավտոճանապարհին՝ Ծաղկաձոր քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ ՀՀ ԱԻՆ-ի նախնական տվյալների՝ բախվել է մոտ 17 ավտոմեքենա, կա 3 տուժած։
Կարդացեք հոդվածը` Русский