ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 20-ին, ժամը 03:21-ին ահազանգ է ստացել, որհրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի տներից մեկի տանիքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ղորղանյան փողոցում այրվում եներկու տների տանիքներ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 04:24-ին, մարվել՝ 05:11-ին: Այրվել են երկու տների տանիքների փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ և 20 քմ)։