ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 20-ին, ժամը 10:13-ին ահազանգ է ստացել, որ Դիլիջան քաղաքիՇամախյան փողոցում փլուզվել է անասնագոմ․ ներսում կան ընտանի կենդանիներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ առատ ձյան պատճառով փլուզվել է Իվանովո փողոցում գտնվող անասնագոմի տանիքի մոտ 40 քմ հատված։
Նշվում է, որ փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 6 խոշոր եղջերավոր կենդանի։