Հասարակական

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 66 ավտոմեքենա և 121 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 66 ավտոմեքենա և 121 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 18-ից 19-ը 34 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ավտոմեքենաներ են արգելափակվել Վարդենյաց լեռնանցքում և Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան, Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում,Սադունց,Բազմաբերդ, Սյունիքի մարզի Գեղանուշ, Տավուշի մարզի Հաղթանակ, Կոտայքի մարզի Հանքավան, Սևաբերդ, Շիրակի մարզի Ախուրյան, Բանդիվան, Բավրա, Մեծ Սեպասար,Վարդաղբյուր գյուղերում, Ջաջուռավան-Կրաշեն,Գեղաձոր-Արթիկ, Վարդաղբյուր-Սալուտ,Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Վայք, Արագածոտնի մարզի Չքնաղ-Թթուջուր, Գեղարքունիքի մարզիՇատվան-Նորաբակավտոճանապարհներին։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 66 ավտոմեքենա և 121 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում