Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 849 նոր դեպք
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 849 նոր դեպք](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/03/1078344.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մարտի 19-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 849 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 641 հազար 399 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1855 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է1 մլն 596 հազար 779 մարդ:Երկրում վարակից մահացել է ևս 13 մարդ, ընդհանուր՝ 16 հազար 643 մարդ: