ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե մոտ ժամանակներս նախատեսվում է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենի այցն այդ երկիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Saudi Press Agency-ն:
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով ամերիկյան, իսրայելական ու պաղեստինյան աղբյուրներին, հայտնել էին, որ Բլինկենը ծրագրում է մարտի վերջին այցելել Սաուդյան Արաբիա, Միացյալ Արաբական Էմիրություններ և Իսրայել: