Ուկրաինան ողջունում է Հայաստանի քվեարկությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին տեղեկացրել են, որՀայաստանը ռուս-ուկրաինական հակամարտության հարցում չեզոքություն է պահպանում և կողմ է հանդես գալիս հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը: Այդ մասին Դենիս Ավտոնոմովը հայտնեց «Արմենպրես»-ի թղթակցին Ուկրաինայի դեսպանատանը մարտի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը նաև ողջունեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի հարցով Հայաստանի Հանրապետության քվեարկությունը:

Մարտի 2-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել էր բանաձև, որով պահանջում էր Ռուսաստանից դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և դուրս բերել իր զորքերը այդ երկրի տարածքից: ՄԱԿ-ի 193 անդամ պետություններից 141-ը կողմ է քվեարկել բանաձևին, 5-ը դեմ, 35-ը ձեռնպահ։ Հայաստանը ձեռնպահ քվեարկողների թվում է։ Գլխավոր ասամբլեայի բանաձևը չունի պարտադիր իրավական ուժ։

Փետրվարի 28-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը որոշում էր ընդունել Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ հրատապ քննարկումներ անցկացնելու մասին: Քվեարկությանը մասնակցած երկրներից 29-ը կողմ էին արտահայտվել, 13-ը՝ ձեռնպահ, 5-ը՝ դեմ: Այդ քվեարկության ժամանակ Հայաստանը ևս ձեռնպահ արտահայտվողների թվում էր:

Հայերեն Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի