Հասարակական

Փրկարարները Հրազդանից դուրս են բերել գետն ընկած ավտոմեքենան

2 րոպեի ընթերցում

Փրկարարները Հրազդանից դուրս են բերել գետն ընկած ավտոմեքենան

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ժամը 17։58-ին դեպքի վայր ժամանած փրկարարական խումբը Հրազդան գետից դուրս է բերել այնտեղ մարտի 17-ի լույս գիշերն ընկած «Mercedes-Benz» ավտոմեքենան։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։

«Հիշեցնենք,մարտի 17-ին, ժամը 02։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որԵրևանի Հրազդանի կիրճում ավտոմեքենան ընկել է գետը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական խումբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Հրազդանի կիրճում՝ «Լոլիկ» ռեստորանի հարևանությամբ, ավտոմեքենան ընկել է գետը․ վարորդը և ուղևորը չեն կարողանում դուրս գալ գետից։

Փրկարարները գետից դուրս են բերել Կ․ Ա․-ին (ծնված2001թ․) ևԳ․ Ս․-ին (ծնված1981թ․)։

Կ․ Ա․-նև Գ․Ս․-ն հոսպիտալացվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Կ․Ա․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Գ․Ս․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում