Մշակույթ

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա շրջանակում Երևանում առաջին անգամ հանդես կգա թավջութակահար Մարկ Քոփեյը

1 րոպեի ընթերցում

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա շրջանակում Երևանում առաջին անգամ հանդես կգա թավջութակահար Մարկ Քոփեյը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը հայ-ֆրանսիական արդյունավետ համագործակցության լավագույն հարթակ համարելով՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հետևողականորեն մասնակցում է օրվան նվիրված միջոցառումներին: 2022-ը ևս բացառություն չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրվա կապակցությամբ մարտի 18-ին նվագախմբի հրավերով Հայաստանում առաջին անգամ ելույթ կունենա անվանի ֆրանսիացի թավջութակահար Մարկ Քոփեյը: Նա մեր օրերի առաջատար թավջութակահարներից է, որին բարձր են գնահատել և իրենց հովանու ներքո առել Մստիսլավ Ռոստրոպովիչը և Լորդ Եհուդի Մենուհինը: Քոփեյը Լայպցիգի Բախի անվան հեղինակավոր մրցույթի Առաջին և Հատուկ մրցանակակիր է (1988թ.):

Երեկոյին թավջութակահարը կներկայացնի իր գործիքի համար գրված ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը՝ Էլգարի Թավջութակի կոնցերտը, կհնչեն նաև ֆրանսիացի կոմպոզիտոր Պոլ Դյուկայի «Հրաշագործի աշակերտը» և Չայկովսկու «Ֆրանչեսկա դա Ռիմինի» ստեղծագործությունները: Համերգի դիրիժորն է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում